Նորություններ և իրադարձություններ » Քոչարյանի պարծանքը` Հյուսիսային պողոտան, չարիք է

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` Հյուսիսային պողոտայում բնակարանների գները շարունակական անկում են ապրում: Բանը նրանում է, որ բնակվելու համար այս տարածքը, մեղմ ասած, ամենահարմար տեղը չէ: Նախ` մշտական աղմուկը և մշտական մարդկանց հոսքը խանգարում են բնակիչներին, և երկրորդ Ազատության և Հանրապետության հրապարակների համերգները մշտական բնույթ են կրում, որոնց ձայները լսվում են այս տարածքում: Մեկ այլ խնդիր են նաև Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքները, որոնց ժամանակ, հասկանալի է, բոլորին նյարդայնացնում է ասենք Նիկոլ Փաշինյանի լաչառ ձայնը: Բացի այս ամենից,պետք է նշենք, որ Հյուսիսային պողոտայի հատակը, որի տակ գտնվում են ավտոկայանատեղիները, սկսել է դեֆորմացվել: Բավական է քայել Թումանյանից դեպի Աբովյան, տեսնելու համար իրավիճակը սեփական աչքերով: Հիշեցնենք, որ հենց Հյուսիսային պողոտայի շինարարության պատճառով է, որ այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մի շարք որոշումներ են կայացվում ՀՀ կառավարության դեմ: Այդ տարածքի բնակիչները բողոքում են, որ Քոչարյանի իշխանության տարիներին իրենցից խլել են հողերը` վճարելով կոպեկներ: Իսկ հիմա Քոչարյանի պատճառով վճարելու է ներկայիս իշխանությունը: Իսկ թե ուր է գնացել գումարների այդ հսկա մասը, մնում է միայն կռահել:

 Աննա Կիլիկյան