Նորություններ և իրադարձություններ » Լոռվա մարզպետը ևւ Վանաձորի քաղաքապետը` ՀՀԿ-ի անդամ Դալլաքյանի դեմ

Վերջերս մամուլում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Լոռվա մարզպետը և Վանաձորի քաղաքապետը, ովքեր Հանրապետական կուսակցության անդամներ են, ՀՀԿ թեկնածու Վիկտոր Դալլաքյանի դեմ են աշխատել ընտրությունների ժամանակ:

Այս հարցի վերաբերյալ մեր վանաձորյան աղբյուրներից հաջողվեց ճշտել դրա պատճառները: Բանն այն է, որ Դալլաքյանը չափազանց լարված հարաբերություններ ունի Գագիկ Ծառուկյանի հետ: Հետևաբար նաև Ծառուկյանի խնամի, ՀՀԿ-շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի հետ, հետևաբար նաև այս խնամիության քավոր Կարեն Կարապետյանի հետ, ով մեծ ֆինանսական հնարավորություններ և ազդեցություն ունի Լոռվա մարզում: Ակնհայտ է դառնում, որ այս դասավորվածության դեպքում Դալլաքյանը դատապարտված էր ծանր պարտության:

Նախկին ՙանկախ՚ պատգամավոր Դալլաքյանը իսկապես անկախացավ իշխանամետներից: Իրականում նա կդառանա պետականամետ քաղաքական գործիչ` ցույց կտա ժամանակը:

Իսկ այսօր, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ՀՀ նախագահին իրավիճակի մասին զեկուցել են, և նա պետք է վերջնական որոշում կայացնի հարցի վերաբերյալ:

Աննա Կիլիկյան