Հայտարարություններ » Նախընտրական միօրինակություն

Հայաստանում նախընտրական քաղաքական դաշտն այսօր բավական միօրինակ է: Եթե դիտարկենք առանձին քաղաքական ուժերին, ապա կնկատենք, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ շատ ուժերի միջև տարբերակում դնել պարզապես հնարավոր չէ, քանի որ դրանք իրականում բոլորն էլ մի թելով կապված են իրար: Կամ նախկին իշխանավորներ կամ ներկայիս, իսկ միգուցե ժողովուրդը հոգնել է այդ բոլոր դեմքերից, որոնց տեսնում է գրեթե 20 տարի, և արդյունքում ունենք այն, ինչ ունեն: Մարդիկ նոր ԱԺ-ում իրականում ցանկանում են տեսնել կամ արդեն իրենց գործով ապացուցած «ստրացավ» իշխանավորների, կամ բոլորովին նոր քաղաքական գործիչների, ովքեր դեռևս ոչ մի անգամ չեն հիասթափեցրել իրենց ընտրողներին:

Առաջին մասը լրացնելն, իհարկե, անհամեմատ ավելի բարդ խնդիր է, իսկ քաղաքական այս միօրինակությունը կոտրող այլընտրանք այսօր արդեն մեր քաղաքական դաշտում կա: Պարզապես խնդիրը կայանում է նրանում, որ նախկին ու ներկայիս իշխանությունների արմատներն արդեն այնքան խորն են մտել քաղաքական պարարտ հողի մեջ, որ մյուս թարմ ուժերն արդեն հնարավորություն չեն ունենում ծիլեր տալու:

Քաղաքական միօրինակության դեմ պայքարում է այսօր «Միավորված հայեր» կուսակցությունը` իհարկե ազնիվ միջոցներով` փորձելով իշխանությունը վերադարձնել ժողովրդին և վերականգնել վերջինիս հավատն ու վստահությունը վաղվա օրվա հանդեպ: