Նորություններ և իրադարձություններ » Ռուբեն Ավագյանի նամակը ՀՌԱՀ նախագահին

 ՀՌԱՀ  նախագահ պարոն Գրիգոր Ամալյանին`

«Միավորված հայեր» կուսակցությունից

 

Հարգելի՛ պարոն Գրիգոր Ամալյան,

 «Միավորված հայեր» կուսակցությունը, ի դեմս կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանի, ցանկանում է ճշգրտումներ կատարել Ձեր կողմից հրապարակված տեղակատվության վերաբերյալ` կապված 2012թ.-ի ԱԺ ընտրություններին մասնակցող թեկնածուներին և կուսակցություններին հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից 08.04.2012-14.04.2012թթ.-ին տրամադրված եթերաժամանակի հետ:

Aysor.am կայքում տեղադրված հոդվածում հղում անելով լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ձեր հրապարակած տեղեկատվությանը` նշված է, որ «Միավորված հայեր»  կուսակցությունը հրավերներ է ստացել հեռուստաընկերություններից, սակայն հեռուստահաղորդումներին մասնակցելու ցանկություն չի հայտնել:

Իրականում  «Միավորված հայեր» կուսակցությունն ընդունել է հեռուստաընկերությունների կողմից արված բոլոր հրավերները` բացառությամբ մի դեպքի (Արմենիա, Գագիկ Մկրտչյան), երբ կուսակցության նախագահը նախօրոք ունեցել է  պայմանավորվածություն և խնդրել է հանդիպումը հետաձգել  մեկ այլ օր, սակայն հետագայում հրավերի կրկնում տեղի չի ունեցել:

Կից ուղարկում ենք նաև վերոհիշյալ հոդվածը և խնդրում ենք կատարել համապատասխան պարզաբանումներ, թե որ հեռուստաընկերություններն են Ձեզ տրամադրել նման ապատեղեկատվություն և ինչ հիմքեր ունի այդ տեղեկատվությունը: Ակնկալում ենք, որ նամակն ընթացք կստանա և թյուրիմացությունը կուղղվի:

 

Հարգանքով` «Միավորված հայեր» կուսակցության

նախագահ  Ռուբեն Ավագյան