Նորություններ և իրադարձություններ » ՄՀԿ-ն Ծիծեռնակաբերդում

«Միավորված հայեր» կուսակցությունը ապրիլի 24-ին, ուղևորվել էր Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Բազմաթիվ կուսակցականներ, գաղափարակիցներ`ի դեմս կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանի այցելել էին Ծիծենակաբերդի բարձունք:

Պարոն Ավագյանի խոսքերով` իրենք վստահ են, որ առանց անցյալի չկա ներկա, իսկ առանց ներկայի և անցյալի` չկա ապագա: Երիտասարդ սերունդը պետք է դա շատ լավ գիտակցի և մշտապես հավատարիմ մնա իր արմատներին:

«Մենք այսօր արդեն ոչ թե զոհ ենք, այլ պահանջատեր: Ցանկացած հանցագործ ի վերջո ստանում է իր արժանի պատիժը և հատուցումը, լինի դա անհատ, ազգ, թե պետություն, և Թուրքիան դրանց թվում հաստատ բացառություն չի կազմի»,- ընդգծեց Պարոն Ավագյանը: