Թեև Ռուբեն Ավագյանը 2003-ին եղել է ՀՀ նախագահի թեկնածու, սակայն ընդունում է, որ իր կուսակցությունը պասիվ է եղել ԱԺ ընտրություններին: 

<<Եթե գործում է փողի իշխանությունը, ուժի օրենքը, իմաստը ո՞րն էր: Ես ժամանակին մասնակցեցի նախագահական ընտրություններին և երկրորդ անգամ նույն գետը մտնելն անիմաստ է: Իսկ այսօր, եթե նախագահը հայտարարում է, որ ժողովուրդն արդարություն է ուզում, եթե վարչապետը հայտարարում է, որ պետք է ուժեղացնենք պայքարը օլիգարխների դեմ, պետք է լինեն ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ, ապա մենք հավատում ենք, որ կարող ենք մասնակցել ընտրություններին>>: 

Այսինքն՝ կուսակցության նախագահը համամասնական ընտրակարգում փողի իշխանություն հիմա չի տեսնում, բայց մեծամասնականում տեսնում է:

<<Միավորված հայեր>> կուսակցությունն ունի մոտ 5,000 անդամ, որի 20%-ը գիտնականներ են, 40-ը՝ կանայք, իսկ 60-ը՝ իրավաբաններ: 

Ընտրություններին մասնակցելու կարգախոսներն արդեն պատրաստ են՝ <<Միավորված հայեր՝ իրավական երկրում>>, <<Ճշմարիտ սոցիալական պետություն և իրավունքի գերակայություն>>, <<Կյանքի կոչենք ազգին ծառայող օրենք և օրենսդրություն>>:

Կուսակցության նախագահը նաև ասաց, որ պետք է բոլորը գիտակցեն, որ Ազգային Ժողովը պրոֆեսիոնալների, իրավաբանների, տնտեսագետների ու սոցիոլոգների տեղն է, բայց ոչ նախկին դատվածների, երգահանների, երգիչների, որովհետև այնտեղ պետք է օրենքի նախագծեր մշակվեն:

Tert.am